
Ժերարդ Պիկեն նշում է, որ թիմն այժմ լավ իրավիճակում է: Նա կարծում է, որ երկրպագուները պետք է հավատան թիմին:
Պիկեն նշել է. "Մենք մեր առջև նման նպատակ էինք դրել դեռ մրցաշրջանի սկզբում: Մենք արդեն 3 տիտղոս ենք նվաճել և կխաղանք Կոպա Դել Ռեյի եզրափակչում: Շարունակում ենք պայքարել Լա Լիգայում և շուտով կվերսկսենք ելույթները Չեմպիոնների լիգայում` 1/8 եզրափակչում: Ամեն խաղում թիմը պայքարում է և դա ամենակարևորն է: Մեզ հետ հույսեր կապեք մրցաշրջանի վերջում": "Լա Լիգայում դեռ շատ խաղեր կան: Կանենք մեզանից կախված հնարավոր ամեն բան: Այդ մյուսները պետք է հաղթեն, որպեսզի մենք նրանց չհասնենք: Մարդիկ պետք է հավատան մեզ", - ավելացրել է Ժերարդը:
"Չեմ կարծում, որ մեզանից պետք է դժգոհեն: Մենք միշտ փորձում ենք լավագույն խաղը ցուցադրել: Երբեմն դա լավ է ստացվում, երբեմն` վատ, բայց երբեք մենք չենք հանձնվում: Մենք առաջվա նման մեզ ուժեղ ենք զգում", - ասել է Բարսայի 3 համարը, ով ընդգծել է ծանր հունվար ամիսը. "Դա շատ դժվար էր: Նման պահերին անհրաժեշտ է լինել շատ ուժեղ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Մենք բոլորս պայքարեցինք և մեզ շատ կարևոր էինք զգում: Այժմ հասել ենք Կոպա Դել Ռեյի եզրափակիչ և խաղացանկն ավելի է հեշտացել":
Կոպա Դել Ռեյի եզրափակչի մասին
Ինչ վերաբերում է Իսպանիայի գավաթի եզրափակչին, Պիկեն կարծում է, որ հարկավոր է այդ նվաճումը գնահատել, քանի որ "այդտեղ հասնելը մեզանից շատ բան է պահանջել: Օսասունան, Ռեալն ու Վալենսիան շատ ուժեղ թիմեր են` Չեմպիոնների լիգայի մակարդակին համապատասխան: Նրանք մեզ շատ բարդ խնդիրներ առաջադրեցին: Բոլորին թվում է, թե Կոպա Դել Ռեյում թիմերը խաղում են ավելի փոքր ցանկությամբ, բայց իրականում մենք ամեն տեղ խաղում ենք հաղթանակի համար: 4 տարիների ընթացքում մենք 3 - րդ անգամ դուրս ենք գալիս եզրափակիչ: Այս անգամ մենք մտադիր ենք կրկին հաղթել ու ևս մեկ գավաթով հարստացնել ակումբը": Ռեալը չի ցանկանում, որ եզրափակիչ խաղը կայանա Բեռնաբեուում: Բոլորին է պարզ դրա իրական պատճառները, բայց Ժերարդը չցանկացավ շատ քննարկել դա, ասելով. "Եզրափակչի անցկացման վայրը խաղացողները չեն ընտրում: Ամենակարևորն այն է, որ մենք խաղալու ենք եզրափակչում: Ֆեդերացիան կորոշի, թե որտեղ է կայանալու հանդիպում: Որտեղ էլ լինի, մենք խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու մեծ ցանկությամբ":
"Այն, որ մենք եզրափակչում ենք, արդեն արտակարգ է: Գիտենք, որ մրցանակի ճակատագիրը կախված է միայն 1 խաղից և դա մեզ հանգստացնում ու վստահություն է ներշնչում ապագայի հանդեպ", - եզրափակել է Ժերարդ Պիկեն:
Աղբյուր` barca.am
Комментариев нет:
Отправить комментарий