Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլյան, ով դեկտեմբերին ոտքի կոտրվածք էր ստացել և ենթարկվել վիրահատության, հայտարարել է, որ վերականգնողական պրոցեսը լավ է ընթանում: Նա հույ ունի, որ կկարողանա մասնակցել ամռանը կայանալիք Եվրոպայի 2012 թ. առաջնությանը:
«Երբ վնասվածք ստացա, ասացի, որ իմ նպատակն է մրցաշրջանի վերջում օգտակար լինել Բարսելոնային և պատրաստվել Եվրոպայի առաջնությանը մեկնելու համար, եթե մարզիչը դա անհրաժեշտ գտնի:
Այժմ, օրեցօր ավելի լավատես եմ դառնում, քանի որ արդեն շատ եմ կարողանում աշխատել վերականգնմանս համար»,- ասել է Վիլյան:

Комментариев нет:
Отправить комментарий