
Barca.ru կայքի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Մադրիդի Ատլետիկոյի հետ հանդիպման շնորհիվ Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի ֆուտբոլային առաջնությունում (Պրիմերա) իր գրանցած հեթտրիկների քանակը հա
սցրեց 8-ի։
Ընդհանուր առմամբ, իր արհեստավարժ կարիերայի ընթացքում Մեսիին հաջողվել է 11 անգամ դառնալ հեթտրիկների հեղինակ, որոնցից 8-ը՝ Պրիմերայում։ Այս մրցաշրջանում Մեսսին արդեն 2-րդ անգամ է դառնում հեթ տրիկի հեղինակ։
Պրիմերայում Մեսիի հեթտրիկներից երկու անգամ տուժել է Ատլետիկոն, մեկական անգամ՝ Մադրիդի Ռեալը, Տեներիֆեն, Վալենսիան, Սարագոսան, «Օսասունա»-ն և Ալմերիան։ Այդպիսի հանդիպումների համար Բարսելոնայում գործում է ուշագրավ ավանդույթ. եթե մեկը հեթ տրիկի հեղինակ է դառնում, նա իր հետ տուն է տանում այդ հանդիպման գնդակը, որի վրա ստորագրած են լինում նրա թիմակիցները։
Իր առաջին հեթտրիկը Մեսին ձևակերպել է Մադրիդի Ռեալի հետ հանդիպման ժամանակ.
Բարսելոնա - Ռեալ - 2006/07 մրցաշրջան, 3։3
Տեներիֆե - Բարսելոնա - 2009/10 մրցաշրջան, 0։5
Բարսելոնա - Վալենսիա - 2009/10 մրցաշրջան, 3։0
Սարագոսա - Բարսելոնա - 2009/10 մրցաշրջան, 2։4
Ալմերիա - Բարսելոնա - 2010/11 մրցաշրջան, 0։8
Բարսելոնա - Ատլետիկո - 2010/11 մրցաշրջան, 3։0
Բարսելոնա - Օսասունա - 2011/12 մրցաշրջան, 8։0
Բարսելոնա - Ատլետիկո - 2011/12 մրցաշրջան, 5։0
Комментариев нет:
Отправить комментарий