Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական՝ նախապատրաստվելու «Եվրո-2012»-ի որակավորման փուլի՝ Չեխիայի և Շոտլանդիայի հետ հանդիպումներին։
Նշենք, որ առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել «Վալենսիայի» պաշտպան Խորդի Ալբան, իսկ նրա թիմակից Ռոբերտո Սոլդադոն բացակայում է ցուցակից, չնայած որ նա 7 հանդիպումներում դարձել է 6 գոլի հեղինակ։
Դարպասապահներ
Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Պեպե Ռեյնա («Լիվերպուլ»), Վիկտոր Վալդես («Բարսելոնա»)։
Պաշտպաններ
Սերխիո Ռամոս, Ալվարո Արբելոա, Ռաուլ Ալբիոլ (բոլորը՝ «Ռեալ»), Կառլես Պույոլ, Խերարդ Պիկե (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Խորդի Ալբա («Վալենսիա»)։
Կիսապաշտպաններ
Սերխիո Բուսկետս, Սեսկ Ֆաբրեգաս, Չավի, Տիագո Ալկանտարա (բոլորը՝ «Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Սանտի Կասորլա («Մալագա»), Խուան Մանուել Մատա («Չելսի»), Խավի Մարտինես («Ատլետիկ»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)։
Հարձակվողներ
Ֆերնանդո Տորես («Չելսի»), Դավիդ Վիլյա, Պեդրո Ռոդրիգես (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Ալվարո Նեգրեդո («Սևիլիա»), Ֆերնանդո Լյորենտե («Ատլետիկ»)։

Комментариев нет:
Отправить комментарий